Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներգրավված է լինելու քարոզրաշավում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը:
«Մեր քարոզարշավը լինելու է ակտիվ, հուսանք, որ դա կանդրադառնա քաղաքացիների ակտիվ մասնակցության վրա»,-նշեց նա։
Մակունցի խոսքով՝ իրենց քաղաքական թիմի նպատակն է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որով կկարողանան համոզել քաղաքացիներին, որ ճիշտ է ընտրատեղամաս գնալը և ակտիվ դիրքորոշում հայտնելը:
Դիտարկմանը, որ «Այո»-ի շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որպեսզի վերահսկողությանտակ կարողանա պահել համայնքնե՞րը, Մակունցն ասաց. «Նախորդ ընտրություններում շտաբը ղեկավարել է Սուրեն Պապիկյանը, և մենք հաջողություն ենք գրանցել. տրամաբանական է, որ այս անգամ էլ վստահենք Սուրեն Պապիկյանին»: