ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում գրառում է կատարել:
Նախագահը հայտարարել է, որ 2,96 մլրդ դոլար է հատկացնում անօթևան ամերիկացիներին, ինչպես նաև փողոցում հայտնվելու ռիսկի առաջ գտնվող քաղաքացիներին:
Հայտնի է, որ նախագահի նման որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներով:
«Արտակարգ իրավիճակների լուծման դրամաշնորհների ծրագրի շրջանակում 2,96 մլրդ դոլար եմ հատկացնում անօթևան ամերիկացիներին և նաև նրանց, ովքեր կորոնավիրուսի համավարակի հետևանքով կորցրել են աշխատանքն ու եկամուտը՝ հայտնվելով անօթևան դառնալու վտանգի առաջ: Մենք հոգ ենք տանում մեր ազգի ամենախոցելի քաղաքացիների նկատմամբ»,-գրել է նախագահը:
I am allocating $2.96 BILLION in Emergency Solutions Grants to support homeless Americans and those at risk of becoming homeless because of job or wage loss, or illness due to COVID-19. We are taking care of our Nation’s most vulnerable citizens. Thanks @SecretaryCarson!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 9, 2020

