fbpx
Աշխարհ

Թրամփի ստորագրած Աստվածաշունչը վաճառվել է 325 դոլարով

Աստվածաշունչը, որը երկու տարի առաջ ստորագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ում վաճառվել է 325 դոլարով։ Այն գնվել է eBay ինտերնետ աճուրդի միջոցով, հայտնում է The Hill թերթը։

Աստվածաշնչի նախկին տերը սկզբում նրա դիմաց 525 դոլար է պահանջել։ Այս արժեքով գիրքը ձեռք բերել ցանկացողներ չեն եղել, այդ պատճառով նա ստիպված է եղել իջեցնել գինը։

Գրքի տիրոջ, որը ներկայացել է GraphwizardCollectibles կեղծանվամբ, խոսքով՝ Աստվածաշունչը նախագահը ստորագրել էր 2016 թվականի ընտրարշավում՝ երկրում շրջագայության ժամանակ։ Գիրքն ունի վկայական, որը հավաստում է Թրամփի ստորագրության իսկությունը։

Գրքի վաճառքի մասին նորությունը, ուշադրություն է գրավել այն պատճառով, որ անցած շաբաթ Օպելիկա քաղաք (Ալաբամա) նախագահի այցելության ժամանակ նա ստորագրել է մի քանի Աստվածաշունչ տեղի բապտիստական եկեղեցու ծխականների համար։ Պարբերականն ակնարկել է, որ հիմա այդ գրքերի տերերը կարող են դրանք շահավետ վաճառել աճուրդում։

Թերթը նշել է, որ նշյալ Աստվածաշունչը նախագահի ինքնագրով առաջին առարկան չէ, որը հաջողվել է վաճառել ինտերնետ աճուրդով։

Ավելի վաղ գիրքը, որը Թրամփը ստորագրել էր ծնողների համար, վաճառվել էր այդ ինտերնետ հարթակում 25 հազար դոլարով։ Այդտեղ է վաճառվել նաեւ Թրամփի երդմնակալության մասին գրքույկը՝ 10 հազար դոլարով, որտեղ իրենց ինքնագրերն էին թողել նախագահն ու փոխնախագահ Մայքլ Փենսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ