fbpx
Աշխարհ

Թրամփին կոչ են արել չեղարկել Չինաստանից ներմուծման համար սահմանված ավելի բարձր սակագները

Կոշիկի 200-ից ավելի ընկերություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չեղարկել Չինաստանից ներմուծման համար սահմանված ավելի բարձր սակագները, որոնք ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 1-ից։ Բողոքողները դրանք անվանել են թաքնված հարկեր, որոնք կբարձրացնեն սպառողական գները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Սեպտեմբերին Չինաստանից կոշկեղենի մեծամասնության վրա տուրքեր դնելը, ներառյալ կաշվից կոշիկի գրեթե բոլոր տեսակները, թույլ չի տա ամերիկացի աշխատասեր քաղաքացիներին և ընտանիքներին խուսափել այն վնասից, որը կապված կլինի հարկերի բարձրացման հետ»,- գրում են ընկերությունները Թրամփին ուղղված նամակում։

Այն ժամանակ, երբ չինական ներմուծման որոշ տեսակների սակագների բարձրացումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը, կոշկեղենի մեծամասնության պարագայում կա հավելյալ 15 տոկոս սակագին, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Դա գումարվում է այն սակագներին, որոնք արդեն կազմում են միջինը 11 տոկոս և հասնում 67 տոկոսի կոշիկի որոշ տեսակների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ