ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը՝ ռուսական S-400 համակարգեր գնելու պատճառով: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ դարձյալ մեղադրելով իր նախորդին նրանում, որ նա Անկարային չի վաճառել ամերիկյան ՀՕՊ։
«Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր գնել մեր Patriot համակարգը, բայց Օբամայի վարչակազմը թույլ չտվեց, և նրանք իրենց դա թույլ տվեցին միայն այն ժամանակ, երբ պատրաստ էին գնել այլ համակարգ»,-ասել է Թրամփը Լոնդոնում Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Մակրոնի խոսքով՝ Թուրքիան և Ֆրանսիան համագործակցում են անվտանգության, առևտրի և միգրացիայի ոլորտում։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, Թուրքիան չի կարող լինել ՆԱՏՕ անդամ և ռուսական S-400 համակարգեր գնել։
Մակրոնը Թորքիային մեղադրել է «Իսլամական պետության» հետ համագործակցության մեջ՝ նշելով, որ Անկարան պետք է պարզաբանումներ տա այս հարցի շուրջ։
«Ընդհանուր թշնամին այսօր ահաբեկչական խմբավորումներն են։ Ցավոք, մենք ահաբեկչության միասնական սահմանում չունենք բանակցությունների սեղանի շուրջ։ Երբ ես նայում եմ Թուրքիային, այն պայքարում է նրանց դեմ, ովքեր մեզ հետ ուս ուսի պայքարել են ընդդեմ ԻՊ-ի, և երբեմն նրանք աշխատում են ԻՊ վստահված անձանց հետ։ Սա խնդիր է, և սա ռազմավարական խնդիր է։ Եթե մենք պարզապես քննարկում ենք, թե որքան ենք վճարում, և մենք հստակ բանավեճեր չունենք նման իրավիճակի մասին, ապա դա լուրջ չէ»,-նշել է Ֆրանսիայի նախագահը։