Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Հրապարակող՝

trump netanyahu

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

«Առաջնորդները քննարկել են կարևոր երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:

Բանակցություններն ընթացել են Իրանի հետ ճգնաժամի ֆոնին:

Ավելի վաղ ամերիկացի զինվորականներն անցկացրել էին իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողություն, Իրանը պատասխանել էր Իրաքում ամերիկյան բազաներին հրթիռային հարվածով:

Ամենաթարմ