ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելք է դրել 6 երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրման վրա: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Սահմանափակում է մտցվել Էրիթրեայի, Մյանմայի, Նիգերիայի, Սուդանի, Տանզանիայի և Ղրղզստանի համար: Սպիտակ տունը պարզաբանում է, որ այդ երկրներն ի վիճակի չեն անցկացնել նույնականացման կառավարման պատշաճ ընթացակարգեր կամ չեն բավարարում ազգային անվտանգության հիմնական պահանջներին:
«Ազգային անվտանգության և ողջամտության համար անհրաժեշտ է, որ եթե օտարերկրյա պետությունը ցանկանում է օգուտ ունենալ ներգաղթից և Միացյալ Նահանգներ այցերից, ապա նա պետք է համապատասխանի ԱՄՆ-ի իրավապահ և հետախուզության փորձագետների կողմից սահմանված անվտանգության հիմնական պայմաններին»,-ասվում է հայտարարության մեջ:
Համաձայն հաղորդագրության՝ սահմանափակումները վերաբերում են այն ներգաղթյալներին, որոնք ծրագրում են մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, և դրանք չեն կիրառվի զբոսաշրջիկների և գործարարների նկատմամբ: