ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նա արդեն քննարկել է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, և նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում է տվել՝ կատարելու նախագծի իրավական փորձաքննություն:
Ինչպես հայտնում են հրատարակության աղբյուրները, մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի պլանին, սական Սպիտակ տանը մեծամասնությունը համոզված է, որ նախագահի հետաքրքրությունն այդ տարածքի նակատմամբ շուտով կանցնի:
Սպիտակ տանը, Դանիայի Թագավորական տանը և Գրենլանդիայի վարչապետի գրասենյակում մեկնաբանությունների խնդրանքին չեն պատասխանել:
Թերթը հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարրի Թրումենը Դանիային 100 միլիոն դոլար է առաջարկել Գրենլանդիայի համար: Նաև Պետական դեպարտամենտը 1867 թվականին ուսումնասիրել է կղզին գնելու հեռանկարը:
Գրենլանդիան Երկրագնդի խոշորագույն կղզին է, որը Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքում է:
Այն Դանիայի ինքնավար տարածքն է: Գրենլանդիայի մեծ մասը ծածկված է սառույցով: Կղզին շուրջ 56 հազար բնակիչ ունի:

