ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Նա միաժամանակ նշել է, որ կոշտ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ։:
«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրք չի ունեցել, քան Դոնալդ Թրամփը»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սակայն նա, իր խոսքով, ցանկանում է, որ «Ռուսաստանի հետ լինեն գերազանց հարաբերություններ», ինչը վերաբերում է նաև Չինաստանին:
Այդուհանդերձ, «ֆեյքային» ԶԼՄ-ները խեղաթյուրում են իր մտադրությունները՝ դրանք մատուցելով որպես վտանգավոր: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Ասել է թե Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին։: