fbpx
Աշխարհ

Թրամփը դարձյալ սպառանացել է պատժամիջոցներով․ այս անգամ թիրախը Իրաքն է

Իրաքին աննախադեպ պատժամիջոցներ են սպասվում, եթե տեղի իշխանությունները որոշում կայացնեն ԱՄՆ զորքը Իրաքի տարածքից դուրս բերելու մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքնաթիռում՝ արձակուրդից Սպիտակ տուն վերադառնալու ճանապարհին։

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այդ պատժամիջոցները կլինեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից ավելի կոշտ: ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ չի պատրաստվում զորքը դուրս բերել Իրաքի տարածքից, մինչև Իրաքը չփոխհատուցի այնտեղ ԱՄՆ-ի կառուցած ռազմաբազայի ծախսերը:

Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրի տարածքից: Խորհրդարանը կոչ է արել արգելել ցանկացած օտարերկրյա ռազմական ակտիվություն երկրում, օդային տարածքում կամ տարածքային ջրերում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներով է նման ակտիվությունը պայմանավորված: Այժմ Իրաքում մոտ 5000 ԱՄՆ զինծառայող կա, որոնք հիմնականում ռազմական խորհրդականներ են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ