ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 1995 թվականին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Վաշինգտոնը կարծում է, որ իրանական իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության, ինչպես նաև միջազգային քաղաքականության ու ԱՄՆ տնտեսության համար։
Թրամփը Կոնգրես է ուղարկել ծանուցում այն մասին, որ հերթական անգամ երկարաձգում է Իրանի հետ հարաբերություններում «արտակարգ դրության» գործողությունը։
