ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Այովայում հանրապետականների ժողովում ամենաշատ ձայներն է հավաքել: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետական կուսակցության տեղական մասնաճյուղը:
Ընդհանուր առմամբ, ընտրիչների ժողովում քվեարկել է 31 386 մարդ: Թրամփը ստացել է 30,5 հազար ձայն կամ ձայների 97 տոկոսը: Ուիլյամ Ուելդը ստացել է 401 ձայն, Ջո Ուոլշը` 341, իսկ մնացած թեկնածուները` միասին վերցրած 144 ձայն:
Փաստացի փրայմերիզում Թրամփի մրցակիցներն են Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Ջո Ուոլշը և գործարար Ռոկի դե լա Ֆուենտեն, սակայն նրանք ակտիվ քարոզարշավ չեն իրականացնում և չեն հավակնում հաղթանակի:
Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես աջակցել է երկրորդ ժամկետով Թրամփի վերընտրությանը:
Նշենք, որ ԹԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին:

