ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դատական հայց ներկայացնել CNN-ի դեմ: Այդ մասին հաղորդում է Fox News-ը` հղում տալով ՝ նախագահի նամակը՝ ուղղված CNN-ի գործադիր տնօրեն Ջեֆ Ցուկերին:
ԱՄՆ նախագահի դժգոհության պատճառը հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութն է, որում, ըստ Թրամփի, լրագրողները «ցուցաբերել են կողմնակալություն»` ստանդարտների խախտմամբ: Նամակի մեջ մասնավորապես ասված է.
«Դա նախագահության վարկաբեկման փորձ էր»:
Թրամփի՝ CNN- ի նախագահ Ջեֆ Ցուկերին ուղղված նամակը տարածել է աջակողմյան ակտիվիստների խումբը` Project Veritas-ը: