ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զինվորականներին Աֆղանստանից դուրս բերել մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք պետք է կայանան 2020 թ-ի նոյեմբերին: Այժմ Աֆղանստանում մոտ 14 հազար ամերիկյան զինվոր կա: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Նրա խոսքերով՝ Թրամփը միանշանակորեն շեշտել է, որ անհրաժեշտ է ավարտել անվերջանալի պատերազմը եւ սկսել զորքերի դուրս բերումը:
ԱՄՆ զորքերը Աֆղանստանում են 2001 թվականի հոկտեմբերից: Այժմ անտեղ են գտնվում մոտ 14 հազար զինվորներ եւ սպաներ:
Վաշինգթոնը 2018 թվականի հուլիսիվ բանակցություններ է վարում Թալիբանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Բանակցությունների թեմաներն են՝ օտարերկրյա զինվորականների դուրսբերումը եւ գրավականներ, որ Աֆղանստանը չի դառնա ահաբեկչական խմբավորումների համար անվտանգ օթեւան:
«Կողմերն առաջընթաց են գրանցել բանակցություններում»,-նշել է Պոմպեոն։
