fbpx
Աշխարհ

Թրամփը հայտնել է G7 գագաթնաժողովի անցկացման վայրը

G7-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Քեմփ-Դեյվիդի նստավայրում: Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտնել է դեկտեմբերի 3-ին Լոնդոնում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ընթացքում:

«Մենք այն կանցկացնենք Քեմփ-Դեյվիդում»,-ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ նստավայրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի մերձակայքում է և, դա լավ հնարավորություն կլինի շփվելու լրագրողների հետ:

Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն բանաձև է ընդունել, որում դեմ է արտահայտվել Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությանը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել էր Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ հանդիպմանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ