fbpx
Աշխարհ

Թրամփը հետաձգել է ապօրինի ներգաղթյալների արտաքսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատների խնդրանքով 2 շաբաթով հետաձգել է անօրինական ներգաղթյալների արտաքսումը:

«Դեմոկրատների խնդրանքով 2 շաբաթով հետաձգել եմ անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացը, որպեսզի տեսնենք, թե արդյոք դեմոկրատներն ու հանրապետականները կկարողանան միավորվել և մշակել հարավային սահմանին ապաստանի խնդրի լուծմումը: Եթե ոչ, ապա արտաքսումը կսկսվի»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ նա հայտնել էր գործընթացի մեկնարկի մասին: Ընդ որում, մի շարք խոշոր քաղաքներ կտրականապես հրաժարվել էին աջակցել երկրի իմիգրացիոն և մաքսային ոստիկանությանը՝ անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ