ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել է Աֆղանստանից մոտ 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման նախագիծ մշակել, հայտնում է CNN հեռուտաալիքը:
Խոսքը՝ այդ երկրում գործող ամերիկյան զորակազմի գրեթե կեսի դուրսբերման մասին է: Ներկայում Աֆղանստանում կա ԱՄՆ-ի մոտ 14 հազար զինծառայող: Ըստ աղբյուրի՝ նրանցից 7 հազարի դուրսբերումը կպահանջի ամիսներ:
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ որոշումն ընդունել Է դեկտեմբերի 18-ին: «The Wall Street Journal» թերթը, հղում անելով աղբյուրներին, նաև հայտնել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինծառայողների վերադարձը կսկսվի արդեն մի քանի շաբաթվա ընթացքում:
