fbpx
Աշխարհ

Թրամփը Կոնգրեսի առջև հանդես է եկել ելույթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 27-28 -ը Վիետնամում կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հետ: Կոնգրեսում ելույթի ժամանակ նա խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններից: Թրամփը հաստատել է, որ իսկապես ԱՄՆ-ն դուրս է գալիս փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրից, սակայն չի բացառում դրա փոխարեն սպառազինությունների վերահսկման նոր պայմանագիր ստորագրելու հավանականությունը:

ԱՄՆ նախագահը խոսել է նաև ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության մասին, ասել է, որ չի կարող երկրում լինել խաղաղություն ու օրինականություն, եթե կա պատերազմ և հետաքննություն: Թեև նա անուն չի նշել, սակայն լրատվամիջոցները հասկացել են, որ խոսքը վերաբերում է «ռուսական միջամտության» գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ