fbpx
Աշխարհ

Թրամփը ՌԴ-ին զգուշացրել է չխառնվել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է չմիջամտել ամերիկյան ընտրություններին և կոչ արել Մոսկվային կարգավորել հակամարտությունն Ուկրաինայի հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ։ Լավրովը տեղեկացրել է նախագահ Թրամփին երկկողմ հարաբերությունների վիճակի վերաբերյալ իր քննարկումների մասին,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նախագահ Թրամփը նախազգուշացրել է Ռուսաստանի ցանկացած միջամտությունից ամերիկյան ընտրություններին և կոչ է արել Ռուսաստանին կարգավորել հակամարտությունն Ուկրաինայի հետ։

Լավրովը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ առաջարկել է ԱՄՆ նախագահին հրապարակել Մոսկվայի և Վաշինգտոնի նամակագրությունը ընտրություններին ՌԴ-ին վերագրվող «միջամտության» մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ