Իր նախընտրական ծրագրում Թրամփը, որը նախագահ է դարձել 2016 թվականին, կիրառել է «Ամերիկան կրկին դարձնենք մեծ» նշանաբանը։
Խոսելով 2020 թվականի ընտրարշավի մասին՝ նա նշել է, որ սկզբում մտածում էր նոր ՝ «Պահպանենք Ամերիկան մեծ» նշանաբանի մասին, քանի որ իր վարչակազմն արդեն իսկ այն մեծ է դարձրել։
Չնայած դրան՝ Թրամփը հասկացնել է տվել, որ իրեն նախկինի պես դուրս է գալիս նաև հին նշանաբանը։ Թե որ նշանաբանն է ավելի լավը, ծափահարությունները չօգնեցին պարզել։
«Զգում եմ, որ մենք կփորձենք երկուսն էլ գործածել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։