ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովում:
Նա իր ելույթում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրան անվանել է երկրի համար «սխալ նախագահ»:
Միշել Օբաման ամերիկացիներին կոչ արել ԱՄՆ-ում նոյեմբերին անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկել Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Ջո Բայդենի օգտին։
Միշել Օբաման նշել է, որ ամեն անգամ հայացքը Սպիտակ տանը ուղղելիս քաոս է տեսնում:
«Ամեն անգամ, երբ մեր հայացքն ուղղում ենք Սպիտակ տանը՝ որոշ առաջնորդության կամ մխիթարության, կամ կայունության նման ինչ-որ բանի որոնմամբ, ապա դրա փոխարեն ստանում ենք քաոս, պառակտում և կարեկցության լիակատար ու բացարձակ բացակայություն»,- ասել է նա։
Օբամայի խոսքով՝ եթե որևևէ մեկը կարծում է, որ այլևս ավելի վատ չի կարող լինել, ապա այդպես չէ, կարող է։
Այս մասին հայտնում է Reuters-ը։