ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտվի վետոյի կիրառման իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել երկրի հարավային սահմանին նրա ներմուծած արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Սթիվեն Միլլերը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և պատրաստվում է դեմոկրատների հետ նոր մարտի։
«Նախագահը կպաշտպանի արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը»,- հայտարարել է Միլլերը Fox News-ի եթերում։
Փետրվարի 14-ին Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել 2019 ֆինանսական տարվա պետբյուջեի նախագծին։ Համաձայն փաստաթղթի՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար կհատկացվի ընդամենը 1․37 մլրդ դոլար, մինչդեռ Թրամփը պահանջում էր 5․7 մլրդ դոլար։
Պետության ղեկավարը ստորագրել է բյուջեն՝ կառավարության աշխատանքի նոր դադարից խուսափելու համար։ Թրամփը սահմանային շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել՝ առանց Կոնգրեսի հավանության պատի շինարարությունը ֆինանսավորելու համար։