ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականին ինքը կհաղթի նախագահական ընտրություններում՝ մրցակիցների նկատմամբ էլ ավելի մեծ առավելությամբ, քան 2016 թվականին։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել պահպանողական քաղաքական գործիչների համաժողովի ժամանակ, փոխանցում է 9news պորտալը։
Թրամփը հերթական անգամ քննադատել է կլիմայական փոփոխությունների հետ կապված դեմոկրատների անհանգստությունը և ընդգծել, որ «սիրտը խառնում է» իր հանդեպ նրանց նախաձեռնած հետաքննություններից։
Սոցհարցումների տվյալներով՝ եթե Թրամփը որոշ վերընտրվել 2020 թվականին, մեծ հավանականությամբ նրա օգտին կքվեարկի ամերիկացիերի 1/3-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես չի բացառել, որ կմասնակցի 2020 թվականի նախընտրական մրցապայքարին