Տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը Երևանում կսահմանվի 60կմ/ժ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ից ավել է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝

1.Իսակովի պողոտա 2.Թբիլիսյան խճուղի 3.Մոնթե Մելքոնյան փողոց 4 Աճառյան փողոց 5. Դավիթ-Բեկի փողոց 6. Մյասնիկյան պողոտա 7. Սարալանջի պողոտա 8. Աշտարակի խճուղի:

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ:

Ամենաթարմ