fbpx
Երևան

Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա. քաղաքապետ

Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում։

«Տրանսպորտի գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը մի փոքր կավելանա։ Բերվել է մեկ միասնական տրամաբանության, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում է իրականացվում։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ գնային տատանումն իրական կյանքում, ոչ թե մեր ընդդիմադիր գործընկերների կողմից պաբերաբար ահասարսուռ խոսակցությունների, որ բարձրաձայնվում են, դա իրականությանը չի համապատասխանում։ Իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ դա իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի»,- ասել է քքաղաքապետը:

Նա հավելել է, որ միասնական տոմսային համակարգի անցման պահից կապահովվի ստվերի՝ որպես երևույթի վերացումը, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ