fbpx
Աշխարհ

Թրամփը իրեն պաշտոնանկ անելու գործընթացը «դժոխք» է անվանել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի կողմից արդարացվելուց հետո իր աջակիցների հետ Սպիտակ տանը տոնել է այդ իրադարձությունը։ Այս մասին հաղորդում է bbc.com-ը։

Աղբյուրը նշում է, որ նախագահն իրեն պաշտոնանկ անելու գործընթացը «դժոխք» է անվանել:

«Իհարկե, կյանքումս սխալներ գործել եմ, ընդունում եմ, սակայն սա վերջնական արդյունքն է»,-ասել է Թրամփն ու ձեռքում պահած թերթը վեր պարզել. թերթի գլխավոր շապիկին գրված է եղել «Թրամփն արդարացված է»:

Նրա խոսքով իրենք ոչ արդարացի կերպով անցան դժոխքի միջով:

«Մենք ոչ մի վատ բան չենք արել: Դա չարիք էր, դա կոռուպցիա էր»,- Ներկայացուցիչների պալատի անդամների նախաձեռնությամբ սկսված պաշտոնանկության գործընթացի մասին ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնական դիրքի չարաշահման ու Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու համար: Այնուհետև գործընթացը շարունակվել էր Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահի կուսակիցները: Երկու շաբաթ տևած քննությունից հետո Սենատը նախագահին արդարացրել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ