«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել և 2 տարվա պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Մխիթարյանը տարեկան 3,5 միլիոն եվրո կստանա։
Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերը պաշտոնապես կհաստատի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ըստ աղբյուրի՝ մինչև հունիսի 30-ը «Ինտերը» չի կարող հայտարարել Հենրիխի տեղափոխության մասին, քանի որ ֆուտբոլիստը պայմանագիր ունի «Ռոմայի» հետ: