Կամբոջայի Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին 3 տարվա հետազոտությունների ու աշխատանքից հետո հաջողվել է ստեղծել թռչող աթոռի նմանվող սարք։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ կամբոջացի էնտուզիաստները աթոռի վրա 8 պտուտակ ու մի շարք սարքեր են տեղադրել, որը թույլ է տալիս ստեղծված սարքավորմանը 10 րոպե մնալ օդում ու բարձրացնել մինչև 60 կիլոգրամ քաշ։
Երիտասարդները մտադիր են ավելի զարգացնել իրենց նորարարությունը։
WATCH: Students at the National Polytechnic Institute of Cambodia have designed a prototype drone that they hope can eventually be used to ferry people around and help firefighters https://t.co/uuS4m7wsbl pic.twitter.com/cuOPJbZw9o
— Reuters (@Reuters) September 26, 2021