Երբ NASA-ի Արտեմիս I-ը հաջորդ շաբաթ թռիչք մեկնարկի դեպի Լուսին, ոչ մի կենդանի կամ մարդ չի լինելու տիեզրանավի վրա, բայց այն դեռ կենսաբանական հետազոտություններ կանցկացնի՝ տեսնելու, թե ինչպես են կենդանի էակները արձագանքում խոր տիեզերական միջավայրին: Orion տիեզերանավը կտեղափոխի այնպիսի իրեր, ինչպիսիք են խմորիչները, ջրիմուռները, սնկերը և սերմերը։
Այս փորձերի բացահայտումները կարևոր նշանակություն ունեն՝ օգնելու ճանապարհ հարթել դեպի Լուսին մարդկանց անվտանգ այցը և անձնակազմի վերջնական վայրէջքը Մարսի վրա՝ ապագա Արտեմիս առաքելությունների միջոցով:
Արտեմիսի թիմն ակնկալում է, որ առաջին թռիռքը մեկնարկելու է օգոստոսի 29-ին, առավոտյան 8:33-ից մինչև 10:33-ը: Թռիչքից հետո Orion տիեզերանավը կմեկնի 42-օրյա ճանապարհորդության: