ԱՄԷ աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
- Նախագահ Սարգսյանը մեկնում է ԱՄԷ
- Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում
«Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար», – ասված է նախագահականի տարածած հայտարարության մեջ: