fbpx
Աշխարհ

Թուրքերը օդային հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում․ զոհվել է առնվազն 8 մարդ

Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Իրաքի Մախմուր քաղաքը, որը գտնվում է քրդական ուժերի ձեռքում։

Այս մասին հայտնել է քրդական RUDAW-ն։

Նշվում է, որ հարվածները հասցրել են նաև ինքնաթիռներով։ Դրանց հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ Թուրքիայից հայտարարել էին, որ երկրի ռազմաօդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում և Սիրիայի քուրդ զինյալների շրջանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ