Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման։
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ Սելահեթթինի կինը մեղադրվում է 2015 թվականին կեղծ բժշկական փաստաթուղթ ներկայացնելու մեջ։
Բայց նրա փաստաբանները նշում են, որ դատարանի որոշումն անարդարացի է, քանի որ փաստաթուղթը ոչ թե կեղծ է, այլ այդտեղ կա ամսաթվի սխալ։
Նշենք, որ Սելահեթթինը ազատազրկման մեջ է գտնվում արդեն 5 տարի։