ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է, որ չեղարկում է այցը Ուկրաինա: Այցի ընթացքում նախատեսվում էր հանդիպում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Փաստաբանի կարծիքով՝ ինքը կարող էր հայտնվել մարդկանց շրջանում, որոնք «նախագահի թշնամիներն են, իսկ որոշ դեպքերում նաև ԱՄՆ-ի թշնամիները, և մեկ դեպքում՝ արդեն դատապարտված մարդու, որը 2016-ի հետաքննության շրջանակում կարող է ներգրավված լինել դեմոկրատներին օգնության մեջ»։