ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն կրկին գոլֆ են խաղացել։ Առաջնորդների խաղը կայացել է ճապոնական Տիբա պրեֆեկտուրայի Mobara Country Club ակումբում։
«Հենց հիմա Շինձո Աբեի հետ գոլֆ կխաղանք։ Ճապոնիան սիրում է այդ խաղը», – խաղի մեկնարկից առաջ իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։
Աբեն ու Թրամփը գոլֆ են խաղացել արդեն 5-րդ անգամ։