ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հանդիպել է Google-ի, Intel-ի և Cisco-ի ու այլ ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու իրավիճակը Huawei-ի շուրջ, և համաձայնել է օպերատիվ կերպով դիտարկել նրա հետ առևտրի արտոնագրերի տրամադրման հարցը մի շարք ընկերությունների։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, Թրամփը յոթ խոշոր հեռահաղորդակցային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում կառուցողական քննարկում է անցկացրել մի շարք տնտեսական հարցերի վերաբերյալ, ներառյալ ԱՄՆ-ում արագ զարգացող աշխատաշուկան, անարդար միջազգային առևտուրը և 5G տեխնոլոգիաները։
«Ընկերությունների ղեկավարները վճռական աջակցություն են հայտնել նախագահի քաղաքականությանը, ինչպես նաև սահմանափակումներին՝ Huawei ընկերության հեռահաղորդակցային սարքերի գնման և վաճառքի մասով»,- ասվում է հայտարարությունում։
Բացի դրանից՝ ինչպես ասել է Սպիտակ տունը, ընկերությունների ղեկավարները խնդրել են ժամանակին տալ առևտրի նախարարության արտոնագրերը, և նախագահը համաձայնել է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը մայիսի կեսին չինական Huawei ընկերությունը մտցրել էր սև ցուցակ, որը փակում է ըկերության ճանապարհը ամերիկյան արտադրողներից բաղադրիչների և տեխնոլոգիաների գնման հարցում։
Բացի դրանից՝ Huawei-ը այն ընկերությունների ցանկում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ առանց համապատասխան արտոնագրերի։
