fbpx
Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 21-ին, ժամը 19.15-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 21.30-ին, Երևանի Աբելյան և Շինարարների փողոցների խաչմերուկում «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 01.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 23.35-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 14.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Հունդայի» ավտոբուսը, «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 19.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 15.30-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 29-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 15.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 00.05-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 11.20-ին, Երևանի Ոսկանյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 23.15-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 15.25-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 16.10-ին, Երևանի Դ. Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Աշտարակ-Փարպի ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին. երկու ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 60-րդ կմ-ին «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային և դուրս գալով երթևեկելի մասից՝ բախվել ճամփեզրի պատնեշին. 31-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 53-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հատելով Սպանդարյան-Թումանյան փողոցների խաչմերուկը՝ բախվել է Սպանդարյան փողոցով երթևեկող «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենային, ապա՝ Թումանյան փողոցում կայանված «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային. «Օպել Վեկտրա»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 18.15-ին, Երևան-Մեղրի Մ-2 ճանապարհի 83-րդ կմ-ին «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 101-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ