fbpx
Աշխարհ

Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ նոր բանավեճի մասնակցել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ մեկ այլ նախընտրական բանավեճի։

«Երբ բռնցքամարտիկը պարտվում է մենամարտում, նրա առաջին խոսքերն են. «Ես ռեւանշ եմ ուզում: Հարցումները հստակ ցույց են տալիս, որ երեքշաբթի երեկոյան ես հաղթել եմ ձախակողմյան դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի դեմ բանավեճում, և նա անմիջապես բանավեճի երկրորդ փուլ պահանջեց: Քամալան պետք է կենտրոնանա այն ամենի վրա, ինչ նա պետք է աներ վերջին մոտ չորս տարիների ընթացքում: Երրորդ բանավեճ չի լինի»,- գրել է նա իր «Truth Social»-ում:

Թրամփը հավելել է, որ Հարիսն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավերել են երկիրը և ոչնչացրել միջին խավը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ