Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու նպատակով: Այս մասին նախագահ Թրամփը հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում:
«Հենց նոր ժամանեցի Վիետնամ: Շնորհակալություն բոլորին Հանոյում հրաշալի ընդունելության համար: Հրաշալի ժողովուրդ է և այնքան սեր կա»:
Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփը կօթևանի JW Marriot հյուրանոցում:
Հանոյում նախագահ Թրամփը փետրվարի 27-28 հանդիպումներ կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ: Երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարի Սինգապուրում:
Փոխանցում է shantnews.am-ը։
Just arrived in Vietnam. Thank you to all of the people for the great reception in Hanoi. Tremendous crowds, and so much love!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 26, 2019