ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիային Եվրամիությունից դուրս գալու հարցում: Նա միաժամանակ կարևորել է աշխարհում տնտեսական և ֆինանսական կայունության պահպանումը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Թրամփն աջակցում է Brexit-ը, որը կիրականացվի այնպես, որպեսզի չազդի համաշխարհային տնտեսական և ֆինանսական կայունության վրա, միևնույն ժամանակ ապահովելով Միացյալ Թագավորության անկախությունը»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Թրամփը կարևորել է նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը ինչպես «երկու երկրների անվտանգության և բարգավաճման», այնպես էլ «ամբողջ աշխարհի բարօրության համար»:

