Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «երիտասարդ» և «կենսուրախ» է զգում: Նա կարծում է, որ «հեշտությամբ» կարող է հաղթել 76-ամյա Ջո Բայդենին։
«Ես ինձ ուղղակի երիտասարդ եմ զգում: Ես այնքան երիտասարդ եմ: Հավատս չի գալիս:․․․ Ես երիտասարդ, կենսուրախ մարդ եմ», – լրագրողի հարցին ի պատասխան ասել է Թրամփը։