fbpx
Աշխարհ

Թրամփը մեղադրել է Google-ին Չինաստանին և չինական բանակին աջակցելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google-ը աջակցում է Չինաստանին ու չինական բանակին, բայց չի աջակցում ԱՄՆ-ին։ Այս մասին նա հայտարարել է թվիթերյան իր էջում։

Իրավիճակը Թրամփը մեկնաբանել է՝ գրելով «Սարսափելի է»:

Թրամփը նաև նշել է, որ Google-ն օգնել է «անազնիվ» Հիլարի Քլինթոնին նախագահական քարոզարշավում, և դա ավարտվել է նրա պարտությամբ։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ դա «լավ նորություն է»։

Սակայն Google կորպորացիան հերքել է Չինաստանի զինված ուժերի հետ համագործակցության մեղադրանքը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ