Մահացել է երգչուհի Յուլյա Նաչալովան․ մահվան պատճառը հայտնի է-Azat TV
Աշխարհ
23:25 16/03/2019

Մահացել է երգչուհի Յուլյա Նաչալովան․ մահվան պատճառը հայտնի է

Երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան շաբաթ երեկոյան մահացել է։ Այս մասին, RIA novosti-ի փոխանցմամբ, հայտնել է երգչուհու PR տնօրեն Աննա Իսաևան Instagram-ի իր էջում։

Մարտի 8-ին, երգչուհուն տեղափոխել են մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք։ Նշվում էր, որ հոսպիտալացման պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն է եղել։

Ավելի ուշ, Յուլյա Նաչալովայի հայրը՝ Վիկտոր Նաչալովը, «Москва» գործակալությանը հայտնել է դստեր մահվան պատճառը։ «Մահվան պատճառն աբսցեսն է։ Քաղաքացիական հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի ուշ կհստակեցնենք»,- ասել է Վիկտոր Նաչալովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ