fbpx
Աշխարհ

Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցները քննարկելու համար սենատորներին ժողովի է հրավիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկելու նպատակով Հանրապետական կուսակցության սենատորներին Սպիտակ տուն է հրավիրել: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 22-ին:

Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին Սենատին են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ: Պատճառն այն է, որ ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, որի հետևանքով լարվել են այս երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ Պենտագոնը հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ