fbpx
Աշխարհ

Թրամփը Խուան Գուայդոյին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զանգել է Խուան Գուայդոյին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նրան շնորհավորելու, ինչպես նաև «Վենեսուելայի ժողովրդի՝ ժողովրդավարության համար պայքարին» իր աջակցությունը հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։

Կողմերը պայմանավորվել են ակտիվ պահել շփումները, ինչպես նաև խոսել են Վենեսուելայում կայունությունը վերականգնելու հարցերի վերաբերյալ։

Միացյալ Նահանգները մեկն է այն պետություններից, որ որպես Վենեսուելայի նախագահ (պաշտոնակատար) ճանաչում է Գուայդոյին, որը դժգոհության ալիքի վրա իշխանության է եկել որպես խորհրդարանի նախագահ, ապա իրեն հռչակել է նախագահի պաշտոնակատար՝ փորձելով իշխանությունից հեռացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Ռուսաստանը և փոքրաթիվ այլ երկրներ նախկինի պես որպես Վենեսուելայի նախագահ ընդունում են Մադուրոյին։

Հայաստանն առայժմ պաշտոնական տեսակետ չի հայտնել այս կապակցությամբ։

Ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նմանություն չի տեսնում Հայաստանում իրականացված խաղաղ գործընթացների հետ ու առայժմ հարկ չի համարում գնահատական տալ այդ ամենին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ