ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ճապոնիայի կայսեր Նարուհիտոյի հետ: Այսպիսով ԱՄՆ նախագահը դարձել է Ճապոնիայի նորընտիր կայսեր օտարերկրյա առաջին պաշտոնական հյուրը: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյի կայսերական պալատում։ Մուտքի մոտ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը ողջունել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պատվո պահակախումբը, որից հետո նախագահական զույգն ուղևորվել է «Բամբուկե սրահ», որտեղ ճապոնացի կայսրը ընդունել է նրանց: