fbpx
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Կիմ Չեն Ընի հետ երկխոսությանը

Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերությունների մասին, և որ պատրաստ է նրա հետ երկխոսությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Նախագահ Թրամփը և նախագահ Մունը քննարկել են մեր երկու երկրների փոխադարձ նպատակները Հյուսիսային Կորեայի վերջնական, ամբողջությամբ ստուգման ենթակա ապամիջուկայնացման վերաբերյալ, նաև Հանոյի գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի առաջմղման ճանապարհները: Նախագահ Թրամփը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ շատ լավ հարաբերություններ ունի, և նշել, որ նրա հետ երկխոսության դուռը բաց է»:

Երկու առաջնորդները հաստատել են ԿԺԴՀ-ի հետ կապված հարցերում սերտ համակարգման և համագործակցության կարևորությունը, նաև քննարկել են տնտեսության մեջ երկկողմ համագործակցության հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ