ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Գարդեն Սիթի քաղաքում քամին տեղից հանել է հովանոցը, որը ծակել է լողափնյա այցելուի կուրծքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
63-ամյա Թեմմի Պերոյին, ով այդ պահին հանգստանում էր ծովափին, կրծքավանդակի վնասվածք է ստացել և դեպքից մեկ ժամ անց մահացել հիվանդանոցում։
ԱՄՆ-ում տարեկան շուրջ 3000 մարդ վիրավորվում է հովանոցների պատճառով:
Վիրջինիա նահանգի սենատորներ Թիմ Քեյնը և Մարկ Ուորները կոչ են արել վերանայել լողափերի հովանոցների կանոնները։