Նեյմարը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, խաղացողին առաջարկել են կատալոնական «Բարսելոնային», որի կազմում նա հանդես է եկել նախքան Ֆրանսիայի մայրաքաղաք տեղափոխվելը։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները պատրաստ են 30-ամյա հարձակվողին բաց թողնել «Կամպ Նոու»-ում 50 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի գործակալն այս մասին արդեն բանակցություններ է վարել «կապտանռնագույնների» հետ։
Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա բրազիլացին դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա»: Սա միակ ակումբն է, ուր նա պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ-ից։
Բրազիլացին կատալոնական թիմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին։