Ծիրանը մեծ ազդեցություն կարող է ունենալ առողջության վրա։ Դրա օգտակար հատկությունների մասին Вечерняя Москва-ի հետ զրույցում նշել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Մասնագետը նշում է, որ ծիրանը վերադարձնում է սուր տեսողությունը և ամրացնում անոթները, ազդում նյարդային և սիրտ-անոթային համակարգի վրա։
Նա խոսքով՝ ծիրանը նաև հագեցնում է ծարավը, քանի որ միրգը 85 տոկոսով բաղկացած է ջրից։
Ծիրանը բարելավում է հիշողությունը, բարձրացնում սթրեսակայունությունը, օրգանիզմին հաղորդում է ուժ վիրուսային հիվանդությունների դեմ պայքարելու համար։