fbpx
ՏՏ

Ծրագրավորման լեզուների նոյեմբեր ամսվա վարկանշային աղյուսակ

robot

TIOBE կայքը հրապարակել է ծրագրավորման լեզուների ամենամսյա վարկանշային աղյուսակը, որը հիմնված է որոնողական համակարգերում լեզուների անունները պարունակող հարցումների ընդհանուր հաշվարկի վրա։ 2017թ․ նոյեմբերից առաջին քառյակը մնացել է անփոփոխ՝ Java, C, C++ և Python։ Յոթերորդից հինգերորդ տեղ է բարձրացել Visual Basic.Net-ը։

Լեզուների նոյեմբերյան վարկանիշ

Մեկ տարվա ընթացքում մեծ փոփոխություն է գրանցվել Swift-ի և Objective-C-ի մոտ, որոնք բարձրացել են 8 հորիզոնականներով, իսկ MATLAB-ն ու Assembly-ն իջել են 5-ով։ JavaScript-ը 6-ից տեղափոխվել է 7-րդ տեղ։ Առաջին քսան լեզուներից բացի, թոփ-100-ի մեջ մտնող քիչ հայտնի Apex և Alice լեզուները շատ մեծ ցատկ են կատարել․ բարձրանալով 10 և 18 հորիզոնականներով, նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 36 և 44 տեղերը։

Կայքի մասնագետները հիշեցրել են, որ երկու ամիս է մնացել «2018թ․ ծրագրավորման լեզու»անվանակարգում հաղթողի ընտրությանը։ Հաղթանակի ձգտող հնգյակը համապատասխանում է նոյեմբերի աղյուսային։

TIOBE-ն այս ցուցակները կազմում է ամեն ամիս, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել ծրագրավորման լեզուների հայտնիության մասին։ Այսպես, 2018թ․ սեպտեմբերյան աղյուսակում Python-ն առաջին անգամ հայտնվեց 3-րդ տեղում, իսկ նույն տարվա հունիսին թոփ-100 մտավ TypeScript լեզուն։

Աղբյուր՝ news.1dr.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ